About
Մեր մասին

Ձևավորելով ապագան փորձագիտության, ճշգրտության և նորարարության միջոցով

Մեր առաքելությունը
Մեր առաքելությունը

Բարի գալուստ PROGRESSAUDIT ՓԲԸ: Մեր մասնագիտական հանձնառությունը աուդիտի, խորհրդատվության և հաշվապահական ծառայությունների բնագավառում սկսվել է 2010 թվականից և բնորոշվում է պատվիրատուներին  պատշաճ ծառայություններ մատուցելու անսասան հաստատակամությամբ: Մեր աներկբա նվիրվածությունը հիմնական մասնագիտական արժեքներին մղել է մեզ նվաճելու մեր Գործընկերների վստահությունը: Հետևելով Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացումներին և փոփոխվող պահանջներին՝ մեր ուշադրությունը մշտապես սևեռված է նոր պատվիրատուներ ներգրավելու և նշանակալից հաճախորդներին եզակի առաջարկներ ներկայացնելու ու բարձրորակ ծառայություններ մատուցելու վրա:

Մեր թիմը
Մեր թիմը

PROGRESSAUDIT-ի կորիզը պրոֆեսիոնալների դինամիկ թիմն է, որն առաջնորդվում է ընկերության առաքելության ընդհանուր տեսլականով: Ընկերության հիմնական աշխատակազմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող և բազմափորձ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ունեցող մասնագետներ են: Ընկերությունն ապահովում է իր աշխատակիցների շարունակական մասնագիտական զարգացումը անընդհատության սկզբունքով: Թիմի յուրաքանչյուր անդամ յուրահատուկ մասնակցություն ունի ընդհանուր գործում և ստեղծում է համագործակցային միջավայր, որտեղ տիրում է փոխըմբռնումը և միմյանց օգնելու ու փոխլրացնելու ձգտումը: Միասին մենք միավորված ենք ընկերության առաքելությունը և գերազանցության չափանիշները վերասահմանելու մեր ձգտման մեջ:

Ապագայի տեսլականը
Ապագայի տեսլականը

Նայելով առաջ՝ պատկերացնում ենք ապագա, որտեղ  նորարարության, կայունության, ստեղծագործ մոտեցումների և շուկայի փոփոխական պահանջներին արագ ու համարժեք արձագանքելու շնորհիվ ընկերությունը աուդիտի, հաշվապահական ծառայությունների և խորհրդատվության բնագավառում կունենա ավելի նշանակալից դիրք: Մեր ճանապարհային քարտեզը ներառում է յուրահատուկ նախաձեռնություններ և նպատակներ՝ արտացոլելով մեր հանձնառությունը՝ կանխատեսելու և բավարարելու մեր հաճախորդների  կարիքները:

Միացե՛ք մեզ այս ուշագրավ, հետաքրքիր և փոխշահավետ  ճամփորդության մեջ, մինչ մենք շարունակում ենք նվաճել նորանոր մասնագիտական բարձունքներ, նոր իրողություններ բացահայտել և ապագան կերտել: